ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-665-19.06.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը չի փոխվել՝ այն դեռևս 2020թ. օգոստոսի 20-ի N 02/05.4/39359-2020  գրությամբ ներկայացվել է Ազգային ժողով:    

Միևնույն ժամանակ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի սահմանում «տուգանքներ», ուստի առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հատուցման չափն ավելացնելիս այն համեմատության մեջ դնել իրավունքի այլ ճյուղերով նախատեսված տուգանքների չափի հետ (օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տուգանք պատժատեսակի չափը Հայաստանի Հանրապետու թյունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափ է) և արդյունքում զրպարտության համար  ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել  նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-ապատիկի։
                   
Հարգանքով՝                        ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ