ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-684-09.07.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

Նախագծի՝           

1. 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182․1-ին հոդվածի վերնագրում «ստուգում» բառից հետո նշված «և» շաղկապը փոխարինել  «կամ» շաղկապով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը։

2. 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182․1-ին հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հինգհարյուրապատիկի չափով:» 

3. 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244․14 հոդվածի վերնագրում նշված «Պետական» բառը փոխարինել  «Ստուգում կամ հարկային հսկողություն իրականացնող պետական» բառերով՝ ապահովելով հոդվածի վերնագրի և բովանդակության համապատասխանությունը։                         
                            

 Հարգանքով՝          ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆ