«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-698-28.07.2020-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրա­պետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-203-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 2.1-ին հոդվածով՝

«Հոդված 2.1. Սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը տրամա­դրվում են փոխհատուցմամբ: Փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը:»:

  1. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված՝ սպանված գյուղատնտեսական և/կամ մթերատու կենդանիների դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը առաջարկում ենք դիտարկել նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ օթևանից զրկելու հետ չկապված այլ նյութական վնասի փոխհատուցման կարգավորումների շրջանակներում:
  2. Հաշվի առնելով, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական և ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորվածների թվում կարող են լինել նաև մինչև 18 տարեկան երեխաներ, առաջարկում եմ նախագծի 4-րդ հոդվածը «հաշման­դամության» բառից հետո լրացնել «հաշմանդամ երեխայի կարգավիճակ» բառերով:
  3. Պարզ չէ, թե ինչ կարգով է տրամադրվելու նշված փոխհատուցումը: Ուստի նախագծի 1-3-րդ հոդվածների օրինակով նշված հոդվածներում ևս անհրաժեշտ է նախա­տեսել փոխհատուցման կարգը Հայաստանի Հանրա­պետության կառավարության կողմից սահմանվելու վերաբերյալ լիազորող նորմեր: Նշված հոդվածներում հատուցում բառը փոխարինել աջակցություն բառով:
  4. 5-րդ հոդվածում հստակեցնել զոհված քաղաքացու ընտանիքի կազմը:
  5. Առաջարկում ենք նաև նախատեսել դրույթ, թե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամկետներում է Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը հաստատելու փոխ­հատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը:

Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտություն կառաջանա փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2014 թվա­կանի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ: