Առաջարկ
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին հոդվածով՝
<<Հոդված 4.1. Սահմանամերձ համայնքներում գերեվարված կամ առևանգված Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է միջին աշխատավարձի չափով փոխհատուցում՝ մինչև վերջինիս Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու օրը:
Սույն հոդվածի իմաստով ընտանիքի անդամ են համարվում՝ գերեվարվածի (առևանգվածի) ամուսինը, անչափահաս, մինչև 26 տարեկան` սովորող կամ հաշմանդամություն ունեցող զավակը, խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող անաշխատունակ անձը:>>։