ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (Կ-738-16.09.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի՝

1) Նախագծի 6-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  

«Վկայականի, վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ամրագրված հատուկ համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը մուտքագրելով պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման www.e-verify.am պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով»:

2) Ելնելով տվյալների փոխանցման անհրաժեշտությունից՝ նախագծի 7-րդ հոդվածը շարադրել նոր՝ մաս 5-ով, հետևյալ խմբագրությամբ՝ «Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոյին: Տրամադրվող տեղեկությունների ցանկը, դրանց դիմաց վճարը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»:

3) Այլ մարմններից, այդ թվում օտարերկրյա իրավասու մարմիններից պահանջվող  տեղեկություն ստանալու համար գործընթաց նախագծով նախատեսված չլինելու պատճառով՝ 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 3-րդ մասով՝

«Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մարմինը կարող է դիմել այլ պետական, տեղական ինքակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին` որոշակի տեղեկություններ ստանալու նպատակով: Այս դեպքում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մարմինի կողմից տվյալ գործառույթի իրականացման համար սույն օրենքով սահմանված ժամկետը կասեցվում է:»

4) Նախագծի 17-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Դիվանագիտական ծառայության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում և ընթացք են տալիս օտարերկրյա պետություններում գտնվող անձանց՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքա-ցիական կացության ակտերի գրանցման գործակալության գործառույթներին առնչվող դիմումները»:

5) Քաղաքացիական կացության ակտի պետական վկայականում տվյալների ամբողջականությունն ապահովելու նպատակով՝ նախագծի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «իսկ փոփոխության դեպքում նաև հայրության ճանաչումից» բառերը, իսկ 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից և 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «եթե ամուսնության գրանցման ժամանակ կատարվել է ազգանվան փոփոխություն» բառերը:

6) Փաստաթղթի անհրաժեշտության բացակայությունից ելնելով՝ նախագծի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետը հանել:

7) Նախագծի 61-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին, 2-րդ, 3-րդ  ենթակետերը հանել:

8) Նախագծի 90-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 85. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. 1. Սույն Oրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տաներորդ օրը:

2. Մինչև սույն Օրենքի ուժի մեջ մտնելը ծնված՝ երեխաների ծնունդների պետական գրանցումը կատարվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի պետական գրանցման բացակայության մասին հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Մինչև սույն Օրենքի ուժի մեջ մտնելը ծնված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծնունդների պետական գրանցման դիմումը ներկայացվում է այն դաստիարակչական, բժշկական հաստատության, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպության կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ բնակվում է երեխան, ոչ ուշ, քան սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ընթացքում:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՕ-9-Ն օրենքով սահմանված քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային ձևով` Արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:

5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումներ կարող են ընդունել նաև Կառավարության կողմից լիազորված օպերատորները, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ:

6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 8-ի «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՕ-9-Ն օրենքը:»:

2. «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 7-րդ հովածում՝ «օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «օրվանից երեք ամիս հետո:» բառերով:

3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:» բառերով:

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ