ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ի լրումն մեր՝ № 02/05.4/53277-2020 գրության, Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-7201-02.09.2020,30.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերում, ինչպես նաև 3-րդ և 4-րդ հոդվածներում անհրաժեշտ է հստակ նշել, թե որ բառից հետո պետք է կատարել լրացումը, ուստի «լրացնել» բառից առաջ լրացնել ««ժամկետով» բառից հետո» բառերով:

2. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագրում «4-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով, քանի որ տվյալ փոփոխությունը վերաբերում է 264-րդ հոդվածի 3-րդ մասին: Նույնական փոփոխություն կատարել նաև նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում:

3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետում «3-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով, քանի որ տվյալ փոփոխությունը վերաբերում է Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորմանը:

4. Նախագծի 9-րդ հոդվածում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով, իսկ «նոր» բառից հետո լրացնել «6-րդ» բառը:

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ