Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-763-7632-14.10.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկի բովանդակությունը

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-763-14102020-ՖՎ-011/0)

 

1.

ԱԺ    պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի             1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝

«Հոդված 1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ

«1. Բանկի կողմից սույն օրենքի հոդվածների  հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում՝

1) մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

2) երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

3) երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

2. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

3. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»

 

Ընդունվել է:

2.

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի             2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝

 «Հոդված 2.

1.      Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։

2.      Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է), եթե  խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։»

 

Ընդունվել է:

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-7631-14102020-ՖՎ-011/0)

 

3.

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի             1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝

«Հոդված 1. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհեը՝ Օրենք) 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

« 1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։․

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»։

 

 

 

 

Ընդունվել է:

4.

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի             2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝

 «Հոդված 2.

1.      Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։

2.      Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է), եթե  խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ 

 

 

Ընդունվել է:

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-7632-14102020-ՖՎ-011/0)

 

5.

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի             1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝

«Հոդված 1.  «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավել անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»։

 

Ընդունվել է:

6.

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի             2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ՝

 «Հոդված 2.

1.      Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։

2.      Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է) սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ 

 

Ընդունվել է: