«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԻ (Պ-703-04.08.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
            ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է.

  1. Նախագծի 1-ին հոդվածում «Օրենքի» բառը փոխարինել «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` օրենք)» բառերով, իսկ «նոր» բառը՝ «հետևյալ» բառով:
  2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալու մասին Ազգային ժողովին տեղեկացնելու ժամկետն առաջարկում ենք համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

Բացի դրանից՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածը միավորել նախագծի 1-ին հոդվածի հետ, քանի որ փոփոխությունները կատարվում են գործող օրենքի միևնույն՝ 17-րդ հոդվածում:

  1. Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասում «12» թիվը փոխարինել «24» թվով:»: