Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

««Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-703-04.08.2020-ՖՎ-011/1, հեղինակ՝ Եղիշե Սողոմոնյան) վերաբերյալ ներկայացված առաջարկների  

 

N

 

 

 

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1.

 

ՀՀ կառավարություն

Նախագծի        1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածում «Օրենքի» բառը փոխարինել  «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի» բառերով:

Ընդունելի է:

 

 

Ընդունվել է:

 

 

2.

ՀՀ կառավարություն

Նախագծի        1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածում «նոր» փոխարինել  «հետևյալ» բառով:

Ընդունելի է:

Ընդունվել է:

 

3.

ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան

Նախագծի        1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածում՝  «…տարվա աշխատանքային ստաժ կամ…» բառերից հետո ավելացնել հետևյալ բառերը. «հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ  կամ»:

 

Ընդունվել է:

 

4.

ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան

Նախագծի       1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածում «ֆինանսական» փոխարինել  «ֆինանսների» բառով:

 

Ընդունվել է:

 

5.

ՀՀ կառավարություն

Նախագծի      2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ. «Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ,  ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին և խմբակցություններին:

Ընդունելի չէ:

 

 

Չի ընդունվել:

 

 

 

 

 

 

6.

ԱԺ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյան

Նախագծի      2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ. «2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց 100 օր առաջ հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում,  հաշվեքննիչ պալատի նախագահն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին: Այս դեպքում հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:»:

 

 

Ընդունվել է:

 

7.

ՀՀ կառավարություն

Նախագծի      1-ին  և 2-րդ հոդվածներ

Նախագծի 2-րդ հոդվածը միավորել նախագծի 1-ին հոդվածի հետ, քանի որ փոփոխությունները կատարվում են գործող օրենքի միևնույն՝ 17-րդ հոդվածում: 

Ընդունելի չէ:

Չի ընդունվել: