1. Նախագծի  27-րդ հոդվածի՝

ա)  2-րդ մասում «9» թիվը փոփոխել «10» թվով,

բ) 3-րդ մասի  1-ին կետում «չորսը» բառը փոփոխել «հինգ» բառով:

2.Նախագծի 33-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ սահմանելով տարեկան պետական բյուջեի համախառն ներքին արդյունքի կամ տարեկան ծախսային մասին առնվազն 3% հատկացում։  Նման նախադեպ եղել է, հետևաբար.

     Հաշվի առնելով ներկայումս բյուջետային մուտքերի դժվարությունները, առաջարկվող 3%-ի  կիրառման համար կարող է սահմանվել աստիճանաբար ներդրման պայմանը՝ սկսած 2022 կամ 2023 թվականից։

3.Նախագիծը լրացնել նոր մասով՝ «Մասնագիտական հայոց լեզուն բուհերի բոլոր ֆակուլտետներում պարտադիր ուսուցանել՝ նվազագույնը կես կիսամյակ:

 4.Նախագծի 3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետով՝ «ազգային գիտական լաբորատորիա` բարձր որակավորմամբ գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողներ և համապատասխան գիտատեխնիկական ենթակառուցված ունեցող ու համապետական նշանակության գիտական և գիտատեխնոլոգիական հիմնախնդիրների ուղղությամբ գործունեություն իրականացնող հանրային գիտական կազմակերպություն,»:

 5.Նածագծի 20-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետով՝ «հաստատում է ազգային գիտական լաբորատորիաներին առաջադրվող չափանիշները ու ձևավորման կարգը,»:

  

Հիմնավորում

 Արդեն իսկ գոյություն ունեն ազգային գիտական լաբորատրորիաներ, օրինակ՝ դեռ 2002 թվականին Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերանվանվել է ազգային գիտական լաբորատորիայի և 2011-ին հատուկ տողով ամրագրվել բյուջեի նվազագույն շեմը։ Այսպիսով ազգային գիտական լաբորատորիայի գոյությունը պահանջում է օրենքով ամրագրել դրա սահմանումը և այդ ինստիտուտի ճանաչումը որպես ՀՀ ռազմավարության մաս, այդ թվում նաև սահմանելով չափորոշիչներ և ստեղծման կարգը։

Հատկանշական է, որ  ազգային գիտական լաբորատորիան պետք է սահմանվի Հայաստանի համաշխարհային գիտության մեջ առաջատարի դերը ապահովվող և ռազմավարության կարևորագույն մաս կազմող հիմնական եզակի կազմակերպություն, ունենա հետազոտությունների լայն սպեկտր և գիտական մեծ պոտենցիալ ու ավանդ, միջազգային ճանաչում ու կապեր։ Ազգային գիտական լաբորատորիայի սահմանումը և երկրի ռազմավարության մեջ դրա դերի ամրապնդումը անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցման և խնդիրների համապարփակ լուծման համար։ Հետևելով միջազգային փորձին, Ազգային գիտական լաբորատորիան պետք է համապետական խնդիրներ լուծի կապված ՝գիտության միջազգային հարթակում ՀՀ-ի առաջատարի դերը ապահովելու, անվտանգության անլուծելի խնդիրների, անկախության և էներգետիկ խնդիրների գիտական և նորարարական լուծումների, տեխնոլոգիական առաջընթացի լուծումների հետ և, միավորելով ուժերը, այս հիմքերի վրա կառուցվի ազգային գիտական լաբորատորիաների ինստիտուտը, որոնք կդառնան մեր ամբիցիոզ ռազմավարության շարժիչ ուժը։