Հոդված 17. Բուհի հավատարմագրումը

  1. Նոր հիմնադրված բուհը ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում հիմնադրումից հետո առավելագույնը յոթ տարվա ընթացքում:

Օրենքի կարգավորումներով բարձրագույն կրթության առաջին մակարդակում ծրագրերը կարող են իրականացվել առնվազն երեք ուստարում: Այս պարագայում կարող է խնդիր առաջանալ, եթե օրինակ բարձրագույն կրթության վկայականը ստանալուց հետո բուհը չհավատարմագրվի: Դրանից խուսափելու համար առաջարկում եմ <<առնվազն 7 տարի>> բառերը փոխարինել <<…. Հիմնադրումից հետո չորս տարվա ընթացքում>> բառերով:

Չնայած նույն հոդվածի 8-րդ կետով նշվում է ծրագրային հավատարման պայմանի մասին, այնուամենայնիվ, կարծում եմ, 7 տարին խնդրահարույց ժամկետ է:  

Հոդված 25. Գիտական կազմակերպության կառավարումը եւ կառավարման մարմինները

  1. Գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:

Հանրակրթության մասին ՀՀ օրենքում հստակ մատնանշվում է ուսհաստատության տնօրենի մրցույթին թեկնածուի մասնակցության տարիքը, եթե թեկնածուն 63 տաեկան է, ապա նա չի կարող մասնակցել ուսհաստատության տնօրենի համար հայտարարված մրցույթին: Կարծում եմ, որ նման մոտեցում պետք է ընկած լինի նաև գիտական կազմակերպության տնօրենի/ռեկտորի թեկնածուի դեպքում: Մասնավորապես, առաջարկիում եմ ևս մեկ կետով նշել, որ <<… գիտական կազմակերպության տնօրեն չի կարող դառնալ այն անձը, ում 63 տարին լրացել է մրցույթը հայտարարելուց երեք ամիս առաջ >>:

Առաջարկի հիմնավորումը կապված է նաև թեկնածուի կողմից ներկայացվող գիտական կազմակերպության երկարաժամկետ զարգացման տեսլականի հետ, որը պետք է ընկած լինի ռեկտորի/տնօրենի կողմից ներկայացված զարգացման ծրագրի/գործունեության հիմքում և իրականություն դառնա օրենքով սահմանված ժամկետի շրջանակներում:

Հոդված 27. Բուհի կառավարման խորհրդի ձեւավորումը

  1. Հանրային բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից:
  2. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ համամասնությամբ՝

1) չորսը՝ բուհի ակադեմիական խորհրդի առաջադրմամբ բուհի հետ համագործակցող կազմակերպությունների, գիտամանկավարժական անձնակազմի եւ ուսանողության ներկայացուցիչներից, որոնց ներկայացվող պահանջները եւ առաջադրման կարգը սահմանվում է սույն հոդվածի 4-րդ մասով եւ բուհի կանոնադրությամբ,

2) հինգը՝ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ գործարարների, կրթության, գիտության, մշակույթի կամ գործատուների (բուհի մասնագիտական ոլորտը սպասարկող ոլորտների) ներկայացուցիչներից:

Հաշվի առնելով պետության կողմից բուհերի ֆինանսավորման համամասնությունը՝ 30/70 ,  համապատասխանաբար պետության և բուհի կողմից, ապա գրագետ ու ընդունելի կլինի, եթե բուհի կառավարման խորհրդի համամասնությունը փոխվի՝ 5 անդամի տեղ տալով բուհի ակադեմիական խորհրդին, 4 անդամ՝ լիազոր մարմնին:

Հոդված 37. Բուհի եւ գիտական կազմակերպության աշխատողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները

  1. 65 տարին լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ բուհի ռեկտորը՝ ամբիոնի առաջարկությամբ, կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով:

Այս կարգավորումը հակասահմանադրական է և ենթադրում է տարիքային հիմքով խտրականություն: Խոսքը բուհի/գիտական կազմակերպության աշխատակցի մասին է, ում տարիքը նրա գիտական ուղու, ձեռքբերումների ու  նվաճումների խոսուն վկան է, հետևաբար առաջարկում եմ կամ առհասարակ հանել այս դրույթը, կամ տարիքային շեմ սահմանել 70-ը՝ հաշվի առնելով մի քանի կարևոր ու կողմնորոշիչ հանգամանքներ:

Նախագծում հանդիպում է <<լիազոր մարմնի ղեկավար>> տերմինը, առաջարկում ենք կիրառել <<լիազոր մարմին>> հասկացությունը:

Նախագծում կա <<էլեկտրոնային կրթություն>> հասկացությունը, որը ներառված չէ օրենքում կիրառվող հասկացությունների շարքում:

Հոդված 4-ի 3-րդ կետի 17-րդ ենթակետը վերաբերում է Սփյուռքին, որն ամփոփված է 1 նախադասությամբ: Առաջարկում եմ բացվածք տալ և որոշ դեպքերի համար օգտագործել <<օրենքով կամ Կառավարության կողմից սահմանված կարգով>>: