ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ


 



Հարգելի տիկին Գրիգորյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-810-15.12.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
 
1. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
 
2. Նախագծի 2-րդ հոդվածում՝
 
1) «նոր 17.1-րդ մասով.» բառերը փոխարինել «նոր 17.1-ին եւ 17.2-րդ մասերով.» բառերով:
 
2) 17.1-ին մասում «սպառողին տրամադրել» բառերը փոխարինել «վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրել» բառերով, «նպատակային նշանակության» բառերից հետո լրացնել  «վերաբերյալ» բառը, իսկ «շարժիչային վառելիք)» բառերից հետո «վերաբերյալ, որը պետք է տեղադրվի սպառողների համար տեսանելի վայրում: Վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրվում է վառելիքի անվանման եւ նպատակային նշանակության մասին տեղեկատվությունը:»:» բառերը հանել:
 
3) կատարել լրացում՝ հոդվածը լրացնել նոր 17-2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
 
«17.2. Հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա եւ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով: Հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:»
 
3. Նախագծի 3-րդ հոդվածում «քսաներորդ» բառը փոխարինել «վաթսուներորդ օրը, բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվող 17.2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը հաստատելու օրվան հաջորդող վաթսուներորդ» բառերով:
 
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝
 
1. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
 
2. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ նշված նախագծում օրենքին հղում այլեւս չի կատարվում:
 
3. Նախագծի 2-րդ հոդվածում «քսաներորդ» բառը փոխարինել «վաթսուներորդ» բառով:
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ՝
 
1. Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել  «փոփոխություններ» բառով:
 
2. Նախագծի 2-րդ հոդվածը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ՝
 
«Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի.
 
1. 3-րդ մասի «չհամապատասխանող ապրանքներ վաճառելը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված դեպքերի`» բառերը:
 
2. 23-րդ մասի «կանոնները եւ նորմերը խախտելը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 43-րդ եւ 44-րդ մասերով նախատեսված դեպքերի`» բառերը
 
3. 38-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 39 - 44-րդ մասերով.
 
«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը`
 
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
 
Սույն հոդվածի 39-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
 
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
 
Հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պահանջերին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը եւ (կամ) վերջինիս չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելը ՝
 
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
 
Սույն հոդվածի 41-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
 
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
 
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը եւ (կամ) չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը՝
 
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
 
Սույն հոդվածի 43-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
            առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:»
 
3. Նախագիծը լրացնել նոր 3-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
 
«Հոդված 3. Օրենսգրքի 188-րդ հոդվածի.
 
1. Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, չափումների միասնականության ապահովման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը»:
 
2. 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ եւ 8-րդ մասեր.
 
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելը՝
 
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
 
Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
 
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
 
4. Նախագծի 4-րդ հոդվածում «39-րդ եւ 40-րդ» բառերը փոխարինել «39-44-րդ» բառերով:
 
5. Նախագծի 5-րդ հոդվածում «քսաներորդ» բառը փոխարինել «վաթսուներորդ» բառով:
 
 
Հարգանքով՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ