Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
,Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքների նախագծերի փաթեթի (Պ-812-8121-18.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Առաջարկում եմ ,Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագծում (Պ-812-18.12.2020-ՏՀ-011/0) ավելացնել նոր հոդված հետևյալ բովանդակությամբ․ ,,Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասինե 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-92-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը համալրել հետևյալ կետով. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ օրենքի` 3-րդ հոդվածի 6-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ե։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ,Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ ներկայացված առաջարկը պայմանավորված է առողջության համար վտանգ պարունակող արհեստական նիկոտին պարունակող արտադրանքներն արգելելու, ինչպես նաև առողջության համար ավելի քիչ վնասակար բնական թութունային հիմքով արտադրանքը թույլատրելու անհրաժեշտությամբ: ,Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետը արգելում է ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը Հայաստանում: Մեր կարծիքով սույն դրույթն ունի հստակեցման կարիք: Ապացուցված է, որ բնական հումքով արտադրված ծամախոտը, չպարունակելով քիմիական նյութեր, ինչպես նաև լինելով թութունի օգտագործման անծուխ եղանակ, շատ ավելի նվազ վնասակարություն ունի, քան սիգարետ արտադրատեսակը: Մասնավորապես, սնուսում պարունակվող նիկոտինի միայն 10-20 %-ն է ներծծվում լորձաթաղանքի միջոցով, ինչն էլ նշանակում է, որ 10 մգ նիկոտին պարունակող սնուսի դեպքում արյան մեջ ներծծվում է 1-2 մգ նիկոտին: Ի տարբերություն սիգարետի, որի ծխի ներշնչման շնորհիվ նիկոտինը միանգամից թափանցում է ուղեղ, սնուսի դեպքում ավելի դանդաղ է թափանցում ուղեղ, քանի որ սկզբում ներթափանցվում է արյուն, և արյան շրջանառության միջոցով՝ ուղեղ: Ավելին մարդու առողջությանը հիմնական վնասը հասցնում են այլ նյութերը և քիմիական միացությունները /թվով 6-9 հազար/, որոնք արտազատվում են ծխախոտի այրման ժամանակ: Այսպես՝ Քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող Cancer Research UK Մեծ բրիտանական կազմակերպությունը պնդում է, որ ծխելը առաջացնում է թոքերի քաղցկեղ 86% դեպքերում, ինչը կազմում է քաղցկեղի բոլոր դեպքերի 19%-ը: Այնուամենայնիվ, քաղցկեղը չի առաջացնում նիկոտինը` ծխախոտում պարունակվող ալկալոիդ, որը կախվածություն է առաջացնում: Չարորակ ուռուցքները հրահրում են այլ նյութերը և քիմիական միացությունները /թվով 6-9 հազար/, որոնք արտազատվում են ծխախոտի այրման ժամանակ: Շվեդական սնուսի օգտագործումը թոքերի քաղցկեղ չի առաջացնում, ինչը ապացուցվել է սնուս օգտագործող 279 897 տղամարդկանց 26-ամյա առողջապահական դիտարկումների ընթացքում (ուսումնասիրության ամբողջական տեքստը կարելի է գտնել Lancet ամսագրում – միջազագային ամենահայտնի և ամենահին բժշկական ամսագիրներից է): Նույն աշխատանքի արդյունքները ցույց տվեցին, որ կապ չկա նաև սնուսի օգտագործման և բերանի քաղցկեղի առաջացման միջև: Նույն եզրահանգման են հանգեցրել նաև British Medical Journal-ի կողմից արված հետազոտությունները: Ավելի ուշ International Journal of Cancer (IJC)-ը իր կողմից կատարված հետազոտությունների վերլուծության արդյունքում, որին մասնակցել են 400,000 տղամարդիկ, 2017 թ.-ին հրապարակել է, որ սնուսի օգտագործումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մեծ ռիսկ չի առաջացնում: Նույն թվականին գիտնականների մի խումբ 9 տարբեր հետազոտություններ է անցկացրել, որին մասնակցել են 9276054 մարդ, որի արդյունքում արձանագրել են, որ չկա որևէ կապ սնուսի օգտագործման և ենթաստամոքային գեղձի քաղցկեղի առաջացման միջև: 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վարչությունը (FDA) պաշտոնապես ամրագրել է, որ սնուսը /վերաբերում է շվեդական ընկերության սնուսին/ համարվում է ավելի անվտանգ այլընտրանք ծխախոտին և թույլատրել գովազդային նյութերում և ապրանքը մակնշելիս նշել, որ սիգարետի փոխարեն սնուս օգտագործելու դեպքում ավելի նվազ ռիսկ է առկա առողջության համար: 2019 թվականի մայիսի 27-ին Շվեյցարիայի ֆեդերալ գերագույն դատարանը հաստատել է, որ սնուսի արգելումը Շվեյցարիայում համարվում է ոչ սահմանադրական: Վճռում ասվում է, որ միայն սնուսի արգելումը, այլ ոչ ծխախոտի և այլ թութունային արտադրանքների ընդհանուր առմամբ, խտրականություն է և չի կարող օրինական համարվել: Սնուսը Շվեյցարիայում կվաճառվի այնքան ժամանակ, որքան վաճառքում կլինեն ծխախոտն ու դրա այլընտրանքային արտադրատեսակները: Դատարանը շեշտում է, որ չկա ապացույց սնուսի՝ օրգանիզմի համար անմիջական և հանկարծակի վտանգի վերաբերյալ: Սնուսը չի պարունակում այլ վնասակար բաղադրիչ, քան նիկոտինն է, թութունը, որը պարունակում են նաև այլ ծխախոտային արտադրանքներ, հետևաբար մի ծխախոտային արտադրանքի արգելքը արդարացված չէ օրենքի և հասարակության շահերի տեսանկյունից: Շվեյցարական ֆեդերալ մաքսատունը, ինչպես և Ծխախոտային արտադրատեսակների մասին Շվեյցարական օրենքը, նշում է, որ սնուսը նվազ վտանգավոր է, քան ծխախոտը: Հետևաբար Դատարանը գտնում է, որ ոչ ոք իրավունք չունի պնդել, որ ավելի վնասակար ծխախոտի օգտագործումը ավելի մեծ օգուտ է հասարակության համար, դրա համար այն թույլատրելի է, իսկ սնուսը՝ ոչ: Դատարանն անդրադառնում է ԵՄ արգելքին, շեշտելով, որ Շվեյցարիան կաշկանդված չէ այդ արգելքով և Շվեյցարիան չի արգելի որևէ ապրանքի իրացումն իր երկրում միայն այն բանի համար, որ դա արգելված է այլ երկրներում: Շվեդական սնուսը Շվեդիայի թագավորությունում կարգավորվում է ոչ թե ծխախոտային արտադրանքի տեխնիկական հանձնարարականներով, այլ շվեդական սննդի ազգային գործակալության հանձնարարականներով: Այն պարունակում է միայն սննդի մեջ օգտագործվող բաղադրիչներ /տվյալ դեպքում շվեդական սնուսը պարունակում է թութուն, ջուր, աղ, սոդա, բնական յուղեր/: Սակայն պետք է նշել, որ շուկայում հայտնվում են արհեստական նիկոտինի, ինչպես նաև այլ քիմիական հիմքի վրա արտադրված ապրանքներ (ծամախոտ, ծամոնի և կոնֆետի տեսքով և այլն), և քանի որ դրանք կանոնակարգված չեն օրենքով և այլ իրավական ակտերով, և հնարավոր չէ իրականացնել դրանց նկատմամբ հսկողությունը, դրանք լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար: Բնական թութունի հիմքով ծամախոտը 1 գրամում պարունակում է 6-43 մգ նիկոտին, ավելին չի էլ կարող պարունակել, որն էլ ներթափանցում է օրգանիզմ աստիճանաբար, իսկ արհեստական նիկոտին և քիմիական նյութեր պարունակող արտադրանքը կարող է պարունակել անսահմանափակ նիկոտին /շատ հաճախ են հանդիպում 100-200 գրամ նիկոտին պարունակող նիկոտինային ապրանքները/, որն ունի անմիջական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա, մեծ դոզայի շնորհիվ առաջացնում է օրգանիզմի ինտոկսիկացիա /թունավորում/, կենտրոնական նյարդային համակարգի խանգարում, հուզականության բարձրացում: Հետևաբար առաջարկում ենք առանձնացնել բնական ծխախոտահումքով ծամախոտը արհեստական նիկոտինի հումքով պատրաստված ծամախոտից: Այս դրույթի մասով փոփոխությունը հնարավորություն կընձեռի չարգելել բնական թութունային հիմքով ծամախոտը, որն ավելի նվազ վտանգավոր է առողջության համար, քան ծխախոտը, միաժամանակ չսահմանափակել բնական թութունային հիմքով ծամախոտի արտադրությունը և դրա արտահանումը, օրինակ ԵԱՏՄ տարածք /ընձեռելով նաև լայն տնտեսական հնարավորություններ Հայաստանի Հանրապետության և հայ արտադրողի համար/: Հոդվածի հստակ ձևակերպումը հնարավորություն կընձեռի արգելել առողջության համար խիստ վտանգ ներկայացնող քիմիական տարրեր և արհեստական նիկոտին պարունակող արտադրանքների վաճառքը Հայաստանի Հանրապետությունում: Առաջարկի ընդունման արդյունքում ակնկալվում է օրենքի կողմից հետապնդվող նպատակի իրականացման առումով արդյունավետության բարձրացում: