ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ,ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ (Կ-819-22.12.2020-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Հոդված 1. ,Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում ,չորսե բառը փոխարինել ,վեցե բառով, իսկ ,մեկ միլիարդ հինգ հարյուր հազարե բառերը փոխարինել ,երկու միլիրադ հինգ հարյուր հազարե բառերով: Հոդված 2. ,Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասում ,տասե բառը փոխարինել ,հինգե բառով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
,Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասինե (Փաստաթղթային կոդ՝ (Կ-819-22.12.2020-ՏՀ-011/1) օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկը պայմանավորված է մի շարք գործարարների հետ հանդիպումների ընթացքում նրանց կողմից վեր հանված մտահոգություններով և առաջարկություններով: ,Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ չորս առևտրային օբյեկտ ունենալու կամ մեկ միլիարդ հինգ հարյուր հազար դրամ տարեկան հասույթ ունեցող սուբյեկտները ներկայիս շուկայական պայմաններում չեն կարող ունենալ բանակցային ուժեղ դիրք և շուկայում չեն կարող թելադրել հակամրցակցային կամ այլ պայմաններ և այդ ընկերություննրը չեն կարող հակամրցակցային գործողությունների ծավալել, որոնք էական վնաս կհասցնեն շուկային և տնտեսությանը: ,Տնտեսական մրցակցության պաշտպանության մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագծի 95-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավախախտման կատարման վաղեմության ժամկետի 10 տարի հատվածը գործարարների համար համարվում է ներդրումային գրավչության նվազեցնող գործոն, ինչպես նաև, ըստ մեր տեղեկությունների գոնե 2019թ-ից հետո հանձնաժողովը իրավախախտման կատարման վաղեմության ժամկետի առումով 5 տարուց ավել հետ չի գնացել: