ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-842-20.01.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին հոդվածի 1-ին կետում «, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև» բառերը փոխարինել փոխարինել «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև» բառերով։

2. Նախագծի 1-ին հոդվածի1-ին հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի`

1) քրեական մասնագիտացման առանձին դատավորներ քննում են միայն մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները,

2) քրեական մասնագիտացման առանձին դատավորներ քննում են միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործությունների հետ կապված գործերը, ներառյալ, երբ նման հանցագործությունը կատարվել է համակցությամբ, և այն գործերը, որոնց միացվել են նման հանցագործությունների հետ կապված գործեր (այսուհետ՝ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր):»։

3. Նախագծի 3-րդ հոդվածի3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.2. Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, բացառությամբ մինչդատական քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերը քննվում են նաև Հայաստանի Հանրապետության մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխան դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք, ի լրումն տվյալ գործերի, քննում են սույն օրենսգրքով քրեական մասնագիտացման դատավորին վերապահված այլ գործեր:»:

4. Նախագծի 3-րդ հոդվածի3-րդ հոդվածում «գործերը քննող» բառերից հետո լրացնել «և տվյալ գործերի վերանայումն իրականացնող» բառերով, իսկ «մասով» բառից հետո՝ «և 43-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

5. Նախագիծըլրացնելնորհոդվածով.

«Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել նոր` 3-րդ մասով.

«3. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են վերաքննիչ քրեական դատարանի առանձին դատավորների միջև:»:

6. Նախագծի 4-րդ հոդվածի (գործող Նախագծի 5-րդ հոդված) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր, կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները»:

7. Նախագծի 4-րդ հոդվածի (գործող Նախագծի 5-րդ հոդված) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.2-րդ մասով և 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել Հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:»:

8. Նախագծի եզրափակիչ մասն ու անցումային դրույթները շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմում է Կառավարություն՝

1) մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող առանձին դատավորների հաստիքների նախատեսման համար` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առնվազն քսանմեկ դատավորով՝ ըստ դատարանների և հաստիքների,

2) վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավորով:

3. Կառավարության համաձայնությունը ստանալու պահից` մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնում է դատավորների թվակազմը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի, ներառյալ` որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետների մասին՝ այն հաշվառմամբ, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով թեկնածուների որակավորման ստուգումը, ուսուցումը և դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումն իրականացվի դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված` դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման գործընթացն իրականացվում է ըստ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության ենթաբաժնի և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի ենթաբաժնի: Որակավորման գրավոր քննության առաջադրանքները կազմվում են թեստային առաջադրանքների ձևով: Թեստային առաջադրանքները պարունակում են հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրներ՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով: Թեստային առաջադրանքները քրեական մասնագիտացման ոլորտի ընդհանուր հարցերին վերաբերող հիպոթետիկ խնդիրներից բացի պետք է առավելապես ներառեն նաև համապատասխանաբար մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների կամ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննությանը վերաբերող հիպոթետիկ խնդիրներ:

6. Քրեական մասնագիտացման գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձին դատավորների թափուր տեղերի համալրման համար կարող են ներկայացնել դիմում՝ կցելով միայն Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թափուր տեղերի համալրման նպատակով դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելիս դատավորները կցում են նաև Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

7. Գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձին դատավորների թափուր տեղերի համալրման համար դիմում ներկայացնելու դեպքում անցնում են հոգեբանական թեստավորում, ինչպես նաև հարցազրույց` Օրենքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հարցերի շրջանակներում: Դատավորի ընտրության համար քվեարկություն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները և դատավորի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմում ներկայացրած գործող դատավորները հոգեբանական թեստավորումը և հարցազրույցն անցնելու և Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվելու դեպքում թափուր տեղերի համալրման համար ստանում են առաջարկություն սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով, իսկ դատավորի թեկնածուների հավակնորդները հարցազրույցի փուլն անցնելու դեպքում ընդգրկվում են դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակի՝ քրեական մասնագիտացման բաժնի՝ համապատասխանաբար մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների կամ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի ենթաբաժիններում, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դատավորի թեկնածուների հավակնորդների ուսուցումը և փորձաշրջանն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով և Ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված կարգով՝ մեկամսյա ժամկետում:

10. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առաջին հերթին` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այնուհետև` մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում թափուր տեղերի համալրման համար Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հավակնորդներին դատավորների թեկնածուների ցուցակում ներառելու պահից` եռօրյա ժամկետում, հաջորդաբար՝ գործող դատավոր, դատավորի թեկնածու հերթականությամբ առաջարկություն է ներկայացնում՝

1) սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված գործող դատավորին` սկսած այն դատավորից, որն ունի դատավորի ավելի երկար փորձառություն, իսկ հավասար փորձառության դեպքում՝ տարիքով ավագից, որն առաջարկությունը ստանալուց` եռօրյա ժամկետում այն ընդունելուց հետո շարունակում է պաշտոնավարել մինչև սույն հոդվածի` համապատասխանաբար 22-րդ կամ 23-րդ մասին համապատասխան Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ որպես առանձին դատավոր պաշտոնավարումն սկսելը, և

2) դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված համապատասխան ենթաբաժնում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիան ավարտած թեկնածուին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի՝ Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին: Սույն կետով նախատեսված թեկնածուները, ներկայացված առաջարկությունը եռօրյա ժամկետում ընդունելու պարագայում, Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացվում են այն դեպքում, երբ տվյալ դատարանի տվյալ պաշտոնի թափուր տեղերի համալրման համար առաջարկությունն ընդունած թեկնածուների և սույն մասի 1-ին կետով նախատեսված գործող դատավորների ընդհանուր թիվը պակաս չէ տվյալ դատարանում տվյալ պաշտոնի թափուր տեղերի քանակի երեք քառորդից: Սույն մասով սահմանված առաջարկություն ներկայացնելու հերթականությունը չի պահպանվում, եթե թեկնածուների ցուցակի համապատասխան ենթաբաժնում թեկնածու ներառված չէ, կամ գործող դատավորների ցանկ առկա չէ, կամ ցուցակի համապատասխան ենթաբաժնում թեկնածուների թիվը կամ ցանկի գործող դատավորների թիվը սպառվել է:

11. Գործող դատավորների՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության համար պաշտոնի անցնելու դեպքում նրանց վարույթում առկա գործերը, բացառությամբ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, ինչպես նաև դատաքննության փուլում գտնվող գործերի, ենթակա են վերաբաշխման սույն հոդվածի` համապատասխանաբար 22-րդ կամ 23-րդ մասին համապատասխան դատավորի պաշտոնավարումն սկսելու պահից` մեկ ամսվա ընթացքում:

12. Գործող դատավորների՝ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության համար պաշտոնի անցնելու դեպքում նրանց վարույթում առկա գործերը, բացի կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի, ինչպես նաև դատաքննության փուլում գտնվող այլ գործերի, ենթակա են վերաբաշխման սույն հոդվածի` համապատասխանաբար 22-րդ կամ 23-րդ մասին համապատասխան դատավորի պաշտոնավարումն սկսելու պահից` մեկ ամսվա ընթացքում:

13. Սույն հոդվածի 11-12-րդ մասերով նախատեսված դատավորներից բացի, այլ դատավորների վարույթում առկա՝ դատաքննության փուլում գտնվող կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերը, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները ենթակա չեն վերաբաշխման:

14. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխան դատարանի՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թափուր պաշտոնների համալրման պահից՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է տվյալ գործերի քննությունն իրականացնող դատավորների՝ ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը:

15. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերը քննող առանձին դատավորների նոր ավելացված հաստիքները համալրող դատավորներից բացի, Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորներից սույն հոդվածով և իր սահմանած կարգով ընտրում է առնվազն մեկ դատավորի` որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերը քննող առանձին դատավոր:

16. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածով և իր սահմանած կարգով ընտրում է վերաքննիչ քրեական դատարանի` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թափուր պաշտոնում նոր նշանակված երեք դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից` վեց դատավորների` որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ, ովքեր, ի լրումն, տվյալ գործերի, իրականացնում են նաև քրեական այլ գործերով վերանայում:

17. Սույն հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով նախատեսված առանձին դատավոր ընտրվելու նպատակով մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորները և վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորները Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում կարող են ներկայացնել դիմում՝ համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և վերաքննիչ քրեական դատարանում որպես առանձին դատավոր ընտրվելու համար` դիմումին կցելով Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

18. Սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված դիմում չներկայացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորների և վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից ընտրում է համապատասխանաբար մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի ու կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննությունը և մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստանալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-199-Ն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով իրականացվող՝ դատավորների հայտարարագրերի վերլուծության արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկություններ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան դատավորների հայտարարագրերի վերլուծությունը առաջնահերթության կարգով իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սույն մասով նախատեսված դատավորների ցուցակը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

19. Սույն հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով նախատեսված առանձին դատավորների ընտրությունը կատարվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո` եռամսյա ժամկետում: Ընտրության համար քվեարկություն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում նաև դատավորի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

20. Բարձրագույն դատական խորհուրդը, Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերը քննող առանձին դատավորներին, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող վերաքննիչ քրեական դատարանի առանձին դատավորներին մակագրվող քրեական այլ գործերի համար սահմանում է հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:

21. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թափուր տեղերի առաջին համալրումն իրականացվում է բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով: Հետագայում նշված պաշտոններում թափուր տեղեր առաջանալու դեպքում համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

22. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորների տվյալ պաշտոնի թափուր տեղերի առնվազն երեք քառորդի համալրման պահից: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող առանձին դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորների տվյալ պաշտոնի թափուր տեղերի առնվազն երեք քառորդի համալրման պահից:

23. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող առանձին դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են տվյալ դատարանի առանձին դատավորների թափուր տեղերի համալրման և տվյալ դատարանի գործող դատավորներից սույն հոդվածի 15-րդ մասին համապատասխան առանձին դատավոր ընտրելու պահից:

24. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող նոր նշանակված և գործող դատավորները այդ պաշտոնում պաշտոնավարումն սկսում են սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված դատավորներին ընտրելու պահից:

25. Մինչև սույն հոդվածի 22-24-րդ մասերով նախատեսված դատավորների պաշտոնավարումն սկսելը համապատասխան դատարանում գործերի բաշխումը և քննությունն իրականացվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենքին համապատասխան:

26. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 23-ի «Որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և գրավոր առաջադրանքների տարբերակների քանակը, որակավորման գրավոր քննության հարցերի մշակման կարգը, որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը, գնահատման հանձնաժողովի աշխատանքը գաղտնի իրականացնելու անհրաժեշտ մանրամասները, քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը և որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը սահմանելու մասին» ԲԴԽ-34-Ո-91 որոշումը համապատասխանեցվում է սույն օրենքի դրույթներին:

27. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքին ներկայացվող պահանջները, Բարձրագույն դատական խորհրդի` 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» ԲԴԽ-23-Ո-49 և 2018 թվականի հուլիսի 26-ի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի դրույթներին:

28. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում ընտրում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործեր քննող դատավորներ` Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:»:

9. Նախագծերի փաթեթից հանել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: