«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱ՟ԲԵՐՅԱԼ
(Պ-862-10.02.2021-ՊԻ-011/0) ՀԱ՟՟՟ՅԱՍ՟՟՟ՏԱ՟ՆԻ ՀԱ՟Ն՟ՐԱ՟ՊԵ՟՟՟ՏՈՒ՟ԹՅԱՆ ԿԱՌԱ՟ՎԱՐՈՒ՟ԹՅԱՆ ԱՌԱ՟ՋԱՐ՟՟ԿՈՒ՟ԹՅՈՒՆԸ


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմա՟նադ՟րա՟կան օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) լրացում է նախատեսվում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ սահմա՟նելով, որ պատգամավորն իրավունք ունի խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում Հայաստանի Հանրա՟պետության Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակեր՟պու՟թյուն՟ների, միջխորհր՟դա՟րա՟՟նական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրա՟կու՟թյունների եւ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում:

Որպես հիմնավորում նշվել է, որ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է Ազգային ժողովի պատգամավորների համար խմբակցություններից դուրս գործելու հնարավորություն, ուստի խմբակ՟ցու՟թյունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները, որոնք արդեն վեցն են Ազգային ժողովի այս գումարման ընթացքում, ունեն հավասար իրավունքներ, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները: Ուստի, նախագծի ընդունումը պայմանավորված է խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորին հավասար հնարավորություն ապահովելու անհրաժեշտու՟թյամբ:

Նախագծով առաջարկվող կարգավորմանը հարկ ենք համարում անդրա՟դառնալ խորհրդարանական հանրապետությունում Ազգային ժողովի խմբակցու՟թյուն՟ների դերակատարման, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմա՟նադրական օրենքի (այսուհետ՝ օրենք) միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնա՟ժողովներում Ազգա՟յին ժողովի պատվիրակությունների եւ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորման ընթացակարգն ամրագրող նորմերի հետ համակարգային կապի համատեքստում:

Այսպես, օրենքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության եւ համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, խորհրդա՟րանական բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության եւ այլ հարաբերություններ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջխորհրդարանական համա՟ձայ՟նագիր կնքելու կամ խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, մշտական հանձնաժողովները: Նախաձեռ՟նու՟թյունը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում եւ տասնօրյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ խմբակցությունն իրավունք ունի կանոնակարգով սահմանված կարգով՝  իր անդամին առաջար՟կելու միջազգային խորհրդարանական կազմակերպության, ինչպես նաեւ միջխորհր՟դա՟րանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտո՟նա՟կան պատվիրակության կազմում, իսկ 14-րդ կետի համաձայն՝ անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում:

Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի խորհուրդը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ խորհուրդը հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրա՟կու՟թյուն՟ների կազմերը, դրանց կազմավորման եւ գործունեության կարգերը:

Նույն մասի 17-րդ կետի համաձայն՝ խորհուրդն ստեղծում եւ լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպես նաեւ հաստատում է դրանց կազմերը եւ գործունեության կարգերը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի աշխատա՟կարգի 7-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահը խորհրդի քննարկմանը ներկայացնում է կանոնակարգի 28-րդ հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 9-րդ կետի, սահմանված խորհրդի լիազորությունների իրականացման վերաբերյալ որոշման նախագծեր: Խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն խորհրդի քննարկմանը ներկայացնելու կանոնակարգի 28-րդ հոդվածի 1-ին մասով, բացա՟ռու՟թյամբ 1-ին, 9-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերի, սահմանված լիազորությունների իրա՟կանացման վերաբերյալ որոշման նախագծեր:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ միջազգային խորհրդա՟րա՟նական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողով՟ներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերում եւ Ազգային ժողովի բարե՟կա՟մական խմբերի կազմերում պատգամավորի ընդգրկվելու նախաձեռ՟նու՟թյամբ կարող են հանդես գալ միայն խմբակցությունները՝ իրենց անդամին առաջարկելու նպատակով: Նշված կարգավորումն ինքնանպատակ չէ. նման մոտեցման հիմքում ընկած է Ազգային ժողովի քաղաքական կամքի ձեւավորման գործում խմբակցու՟թյուն՟ների կարեւոր դերակատարումը հաշվի առնելու տրամաբանություն: Խմբակցություններն այդ առաքելությունն իրականացնում են առաջին հերթին խորհրդարանում՝ իրենց պատգամավորների միջոցով, որոնցից ակնկալում են համատեղ քաղաքական նպատակների իրականացում: Ըստ այդմ՝ պատգամա՟վոր՟ները ենթարկվում են որոշակի կուսակցական եւ խմբակցական կարգա՟պա՟հության, սակայն ներկայացուցչական մանդատը նրանց հնարավորու՟թյուն է տալիս իրենց մանդատն իրականացնելիս վայելելու անհրաժեշտ ինքնուրույ՟նու՟թյուն:

Հայաստանի Հանրապետությունում համամասնական ընտրական համա՟կար՟գին եւ խորհրդարանական կառավարման համարկարգին անցումն էակա՟նորեն մեծացրել է խմբակցությունների դերը: Համամասնական ընտրա՟կարգի առանձ՟նա՟հատկությունը կայանում է նրանում, որ ընտրություններին մասնակցում են կուսակցական ցուցակներով եւ որպեսզի կուսակցությունը կամ դաշինքը տեղ ստանա պետության գլխավոր ներկայացուցչական մարմնում անհրաժեշտ է հավաքել ոչ թե ձայների մեծամասնությունը, այլ օրենքով սահմանված որոշակի տոկոս ձայներ: Համամասնական ընտրական համակարգի առավելությունն այն է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի համամասնությունն ավելի ճիշտ է արտացոլում հասարակության մեջ եղած քաղաքական հայացքները եւ կողմնորոշումները, ինչը հանդիսանում է կայունացման գործոն: Այսինքն՝ Ազգային ժողովի՝ որպես ներկայացուցչական մարմնի պատվիրակությունների եւ բարեկամական խմբերի կազմում միայն խմբակցությունների կողմից իրենց անդա՟մին առաջարկելու հնարավորությունը միանգամայն իրավաչափ է եւ համա՟հունչ խորհրդարանական երկրում խմբակցությունների դերակատարմանը:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաեւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարա՟նա՟կան հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերի հաստատման գործող ընթացակարգին:

Այսպես, ինչպես միջազգային համաձայնագիր կնքելու կամ խորհրդարա՟նա՟կան բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու, այնպես էլ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջ՟խորհր՟դա՟րանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրա՟կու՟թյուն՟ների կազմերի, դրանց կազմավորման եւ գործունեության կարգերի,  Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերի եւ գործունեության կարգերի վերաբերյալ նախագծերը խորհրդի հաստատմանը ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ՟ները նույն են՝ Ազգային ժողովի նախագահը, նրա երեք տեղակալները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչները եւ մշտական հանձնաժող՟ով՟ների նախագահները, հետեւաբար կարծում ենք՝ առաջարկվող կարգավորումն խնդրահարույց է նախագծի հիմնավորման մեջ վկայակոչված ակնկալվող արդյունքի, այն է՝ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորին հավասար հնարավորության ապահովման տեսանկյունից՝ նկատի ունենալով, որ ինչպես գործող իրավակարգավորումներով, այնպես էլ ներկայացված նախագծով բացակայում են կարգավորումները, թե ինչ հետեւանք է ունենալու պատգամավորի կողմից գրավոր դիմում խորհրդին ներկայացնելը. արդյո՞ք դրա քննարկումը եւ արդյունքում որոշում կայացնելը խորհրդի համար պարտադիր են լինելու, թե՝ ոչ:

Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ համաձայն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի՝ խորհուրդը հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնա՟ժողովներում  Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, իսկ նախագծով ներկայացված կարգավորումը վերաբերում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում եւ Ազգա՟յին ժողովի պատվիրակություններում եւ բարեկամական խմբերում  ընդգրկվելուն:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրա՟ժեշ՟տու՟թյունը բացակայում է: