ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-871-22.02.2021-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Նախագծի 2-րդ հոդվածում «բառով» բառը փոխարինել «բառերով» բառով:

2. Նախագծի 4-րդ հոդվածում «բառերով» բառը փոխարինել «բառերը» բառով:

3. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է նախատեսել, որ                  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 22-րդ հոդվածով նախատեսված կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգևատրումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավված կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողին 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար տրվելու է առանց հաշվի առնելու Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետը:

Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե, Օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգևատրումը 2020 թվականի երկրորդ կիսամյակի երբ է տրվելու՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «նախատեսված ժամկետը» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի առաջին կիսամյակի կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգևատրման վճարման ժամկետը։» բառերը։ 
                   
                   
                                                                    
          Հարգանքով`                   ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ