ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան

                   
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-881-26.02.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Նախագծի 1-ին և 3-րդ հոդվածները առաջարկում ենք միավորել մեկ հոդվածում, քանի որ երկու հոդվածներում էլ խոսքը Հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին է:

2. Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներում կատարվող փոփոխություններն ու լրացումները առաջարկում ենք նախատեսել ըստ հերթականության, մասնավորապես՝ Նախագծի 2-րդ հոդվածի կարգավորումները ներկայացնել 1-ին հոդվածի տեսքով:

3. Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներից առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավումը:         
                   
                                                                                                            
                   

Հարգանքով`                   ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ