ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Կ-887-03.032021-ՖՎ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

Առաջարկի հեղինակը

 

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկի բովանդակությունը

 

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

1.

2.

3.

4.

5.

1.

ՀՀ կառավարություն

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 1

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվող 35.1 հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան» ձևակերպումն անհրաժեշտ է  փոխարինել «սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան» ձևակերպմամբ՝ հաշվի առնելով, որ լրացվող հոդվածի ինկորպորացման դեպքում «սույն օրենք» արտահայտությունը վերաբերելու է  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքին։

Սույն առաջարկը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է: