ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հասարակական կազմակեր­պու­թյուն­ների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքների նախագծերի փաթեթի (Կ-860-09.02.2021-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբե­րակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխություն­ների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

Oրենքի նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «ձևավորում են» բառերը անհրաժեշտ է փոխարինել «ձևավորում է» բառերով: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

Oրենքի նախագծի 4-րդ հոդվածում նշված «24411» թիվը անհրաժեշտ է փոխարինել «244.11» թվով:

Հարգանքով`  ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ