ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ավետիսյան
                                      

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-828-29.12.2020,12.04.2021-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.                          

1. «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «և լրացումներ» բառերն անհրաժեշտ է հանել՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ի մասի կարգավորումներից:

2. Նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

5) կարճվում են գույքային բռնագանձումներով և ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որոնք չեն ազդում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ դեպքերի»:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը № 02/05.1/6145-2021   գրությամբ առաջարկել էր  «Սնանկության մասին» օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ այն կատարողական վարույթների, որոնք չեն ազդում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ դեպքերի։»:

Վերոգրյալի հիման վրա հարկ է նկատի ունենալ, որ Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածները շարադրվել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված առաջարկի հակառակ տրամաբանությամբ: Այս առումով առաջարկում ենք Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված «որոնք չեն ազդում» բառերը փոխարինել «որոնք ազդում են» բառերով:

3. Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «ծագած և» բառերից հետո լրացնել «սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ» բառերը և լրացնել նոր՝ 2-րդ նախադասություն.

Սույն մասով սահմանված՝ պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճը ենթակա է քննության սնանկության դատարանում որպես առանձին քաղաքացիական գործ անկախ պարտապանի՝ սնանկ ճանաչված լինելու հանգամանքից:»:

Նշված առաջարկը պայմանավորված է օրենքում առկա անհստակությամբ՝ կապված սնանկության դատարանի ենթակայության հետ: Մասնավորապես, մինչև 2019թ. փոփոխությունները սնանկության դատարանին ենթակա էին այն վեճերը, որոնք ծագում էին սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ և որտեղ պարտապանը հանդես էր գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ: 2019թ. փոփոխություններով հստակեցվեց, որ այստեղ խոսքը վերաբերում է արդեն իսկ սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած վեճերին: Միևնույն ժամանակ 2019թ. փոփոխություններով որպես սնանկության դատարանի կողմից քննության ենթակա վեճեր դիտարկվեցին նաև պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճերը, որոնք ազդում էին պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա: Ի տարբերություն գույքի առնչությամբ ծագած վեճերի, որոնք արդյունավետ է կենտրոնացնել սնանկության վարույթում, երբ արդեն առկա է սնանկ ճանաչելու մասին վճիռ, պայմանագրերի դեպքում հարցը այլ է: Այստեղ և՛ 2019թ. կատարված փոփոխությունների նպատակից, և՛ սնանկության վարույթի արդյունավետության նպատակից բխում է, որ պայմանագրերի առնչությամբ ծագած վեճերը պետք է քննվեն սնանկության դատարանի կողմից՝ սնանկության գործը հարուցելուց հետո՝ անկախ նրանից՝ պարտապանը սնանկ ճանաչվել է, թե ոչ: Հակառակ դեպքում առկա կլինեն իրավիճակներ, երբ սնանկության վարույթից դուրս կքննվեն այնպիսի վեճեր, որոնց ելքից կախված է հենց սնանկության վարույթի, այդ թվում՝ անձին սնանկ ճանաչելու ճակատագիրը: Այնինչ ներկա կարգավորումներով հստակ չէ՝ խոսքը վերաբերում է սնանկ ճանաչված, թե դեռևս սնանկ չճանաչված պարտապանի մասնակցությամբ կնքված պայմանագրերին: Կրկին նշենք, որ նշված հարցը կարևոր է նրանով, որ 2019թ. փոփոխությունների նպատակն է եղել սնանկության վարույթում կենտրոնացնել այն պայմանագրերի առնչությամբ վեճերով քաղաքացիական գործերը, որոնց լուծումը ազդում է սնանկության վարույթի վրա: Օրինակ՝ եթե վիճարկվում է փոխառության պայմանագիր, որը ընկած է պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում դրված պարտավորությունների ներքո, ապա այդ վեճը պետք է քննության ենթակա լինի սնանկության դատարանում՝ նույն դատավորի կողմից, որպեսզի վերջինս արդարադատություն իրականացնի և այն վեճերով, որոնց լուծումից է կախված օրինակ վճարային պարտավորության առկայությունը կամ օրինականությունը և նաև այն դիմումով, որով պարտապանը պետք է սնանկ ճանաչվի՝ հենց նույն պարտավորության հիմքով:      
         

         ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ