ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-002-13.08.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                 

Առաջարկում ենք՝

1. Օրենքի նախագծի վերնագրում «ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ» բառը փոխարինել  «ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ» բառով,

2. 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերից  հանել «Հոդված 3-ի» բառերը՝ նկատի ունենալով, որ նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունները պետք է կատարվեն 3-րդ հոդվածում, ինչպես նաև 3-րդ և 4-րդ կետերում «17» և «4150» թվերից հետո նշված «բառը» բառն փոխարինել «թիվը» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, 

3. 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի պահանջները:         
         

Հարգանքով՝      ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ