ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
  

Հարգելի պարոն Նարիբեկյան

                                                                       
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-086-09.11.2021-ՏԵ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                   
           Առաջարկում ենք՝ 
           1. Օրենքի նախագծի վերնագրից հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը:    
           2. Նախագծի ամբողջ տեքստում «ծառայություններ մատուցող» բառերը փոխարինել «տեղեկատվություն արտադրող» բառերով,    
           3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող հասկացության սահմանման մեջ «12-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերը, «տեղեկությունների» բառը փոխարինել «տեղեկատվության» բառով,    
           4. Հոդված 4-ի վերնագրից հանել «և եզրափակիչ»  բառերը:      
                   
                   
                 Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ