«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-136-17.01.2022-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

   

   Առաջարկում եմ  Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

 «2) չորրորդ նախադասությունում» «բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս» բառերը փոխարինել «սույն մասով սահմանված ամսական դրամական փոխհատուցումը հաշվարկելիս» բառերով։

 

                                                            ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   Անհրաժեշտ է ներկայացված առաջարկության հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը՝ «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ  օրենքի պահանջներին: Այդ իսկ հանգամանքով պայմանավորված՝ առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում կատարել վերոգրյալում ներկայացված փոփոխությունը։