ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք նախագծի (Կ-151-01.02.2022-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի՝

1. 1-ին հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ ենթակետով. 

«3) 2-րդ մասում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման», իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը՝ «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով։»: Առաջարկությունը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից, որի համաձայն 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատման բժշկասոցիալական մոդելը փոխարինվելու է ֆունկցիոնալության գնահատման մոդելով: Ըստ այդմ «բժշկասոցիալական փորձաքննություն» եզրույթն անհրաժեշտ է փոխարինել «ֆունկցիոնալության գնահատում» եզրույթով։   

2.  4-րդ հոդվածը «օրվանից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից» բառերով։      


                                                                              
          Հարգանքով՝         ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ