ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Նարիբեկյան  
                                                                                                                       
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-163-10.02.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                      
          «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումները՝

  1. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝
  • 9-րդ կետի «ա» պարբերությունից հանել «պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ կետերով, 63-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերից որևէ մեկով և» բառերը, «ազատվելու» բառից հետո լրացնել «(լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու)» բառերով, իսկ «բ» պարբերությունը «պաշտոնից ազատվել» բառից հետո լրացնել «(լիազորությունները դադարեցվել կամ դադարել)» բառերով,
  • 10-րդ կետի «ա» պարբերությունից հանել «պաշտոնից ազատվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 11-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով և» բառերը, «ազատվելու» բառից հետո լրացնել «(լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու)» բառերով, իսկ «բ» պարբերությունը «պաշտոնից ազատվել» բառից հետո լրացնել «(լիազորությունները դադարեցվել կամ դադարել)» բառերով, «կետով նախատեսված հիմքով» բառերը փոխարինել «, 4-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով» բառերով,
  • 11-րդ կետի «ա» պարբերությանից հանել «պաշտոնից ազատվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով և» բառերը,
  • 12-րդ կետի «ա» պարբերությունից հանել «պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով, 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկով և» բառերը։
  1. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «15» թիվը փոխարինել «10» թվով, իսկ «։ Սույն կետում նշված 15 օրացուցային տարում չեն հաշվառվում այն պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները, որոնցից նա ազատվել է իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է (քրեական հետապնդումը չի իրականացվել) ոչ արդարացնող հիմքով կամ պաշտոնից ազատվել է կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հիմքով» բառերը հանել։
  2. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 6-րդ մասով.

«6. Պետական պաշտոն զբաղեցրած անձը չունի սույն օրենքով կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում:»։

  1. Նախագծի 1-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝

 1) 4-րդ պարբերությունից հանել «(որոնք զբաղեցնելու ժամանակահատվածները հաշվառվում են կենսաթոշակը հաշվարկելու համար ստաժում)» բառերը,

2)  5-րդ պարբերությունից հանել «, որոնցից նա չի ազատվել է իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է (քրեական հետապնդումը) չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով կամ պաշտոնից ազատվել է  կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հիմքով» բառերը։

  1. Նախագծի 1-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասում «15» թիվը փոխարինել «10» թվով։
  2. Նախագծի 1-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-10-րդ մասերով՝

«8. Սույն օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է կենսաթոշակառուի՝ պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքում՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ ստացված տեղեկատվության հիման վրա։

  1. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված հանգամանքն ի հայտ գալու մասին տեղեկատվությունը կենսաթոշակ նշանակող մարմնին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակառուն՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով։
  2. Կենսաթոշակառուն պարտավոր է կենսաթոշակ նշանակող մարմնին տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կենսաթոշակի չափի նվազեցմանը կամ դրա վճարումը դադարեցնելուն: Սույն մասով սահմանված պարտականությունը չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնման, բռնագանձման) օրենքով սահմանված կարգով:»։
  3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «12-րդ և 13-րդ» բառերը փոխարինել «12-16-րդ» բառերով։
  4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները խմբագրել և շարադրել որպես նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մաս՝ վերահամարակալելով Օրենքի 9-րդ հոդվածում Նախագծով լրացվող մասերը։ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 8-12-րդ մասերում նշված պաշտոններ զբաղեցրած անձանց՝ մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով` հիմք ընդունելով ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափը և հավելավճարի չափը։ Այս դեպքում, եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Սույն մասի համաձայն կենսաթոշակները հաշվարկվում են՝

  • կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի առկայության դեպքում՝ անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմում ներկայացնելու հանգամանքից՝ 2022 թվականի մայիսի 1-ից,

2) կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի բացակայության դեպքում՝ գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը ներկայացնելու դեպքում՝ 2022 թվականի մայիսի 1-ից,  նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։

  1. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրեքի 9-րդ հոդվածի 13-րդ (լրամշակված նախագծի 14-րդ) մասում՝

1) «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դատախազի» բառերը փոխարինել «Դատախազի» բառով,

2) «սույն օրենքն ուժն մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում,» բառերը փոխարինել «և չունեն սույն  օրենքով կենաթոշակ ստանալու իրավունք,» բառերով,

3) «պարտավոր են» բառերից հետո լրացնել «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը» բառերով,

4) «սույն օրենքն ուժի մեջ մտնելու» բառերը փոխարինել «ազատվելու» բառով,

5) վերջին նախադասությունում «Օրենքի» բառերը փոխարինել «սույն օրենքի» բառերով։

  1. Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող 9-րդ հոդվածի 14-րդ (լրամշակված նախագծի 15-րդ) մասում «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում,» բառերը փոխարինել «Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը» բառերով, իսկ «13-րդ» թիվը փոխարինել «14-րդ» թվով։
  2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հոտևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ մասով․

«16. Եթե 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ անձն ունի սույն օրենքով  կենսաթոշակ ստանալու իրավունք, ապա 2022 թվականի ապրիլի 1-ից հետո նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն:»։

Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ