ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 


Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,                                                                               

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-165-14.02.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                                    

1-ին հոդվածում՝

ա) «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» բառերն առաջարկում ենք գրել «օրենսգրքի» բառից առաջ, իսկ «կետով» բառը փոխարինել «և 56-րդ կետերով» բառերով,   

բ) երկրորդ պարբերությունից հանել «ուղղակի և անուղղակի տվյալներ, ինչպես նաև» բառերը,    

Հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝  հետևյալ բովանդակությամբ.          

«56) քաղաքացիական անհնազանդություն՝ հասարակության կողմից հավաքների կազմակերպման միջոցով իրականացվող բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են իշխանության կամ կառավարության կողմից  վարած քաղաքականության կամ ծրագրի դեմ:»:      

2-րդ հոդվածով լրացվող պարբերությունից առաջարկում ենք հանել «ապա» բառը և հետագա տեքստը շարադրել նոր խմբագրությամբ՝ «1), 2)» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) լիազոր մարմինը դիտարկված բացթողումների մասին տեղեկացնում է դիմումատուին նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետևյալ ժամկետային սահմանափակումները.    

ա. ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 30 օր.

բ. մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 120 օր։    

2) եթե նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին։»:     

6-րդ հոդվածում «հոդվածով» բառը փոխարինել «և 29-րդ հոդվածներով» բառերով:

7-րդ հոդված՝   

ա)  2-րդ մասի «3), 4), և 5)» ենթակետերը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝  հետևյալ բովանդակությամբ.  

«3) «բաժանման, առանձնացման և վերակազմավորման դեպքերում՝ վերակազմակերպվող ընկերությունների ընդհանուր ժողովի կամ ժողովի առանձնացման, բաժանման մասին որոշումը, որի մեջ պետք է նշված լինի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը և վերջինիս համապատասխան՝ իրավահաջորդ ընկերությունների իրավունքների ու պարտականությունների բաշխումը: Լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում ներկայացվում են նաև ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող իրավաբանական անձի (այսուհետ՝ «ձեռք բերող իրավաբանական անձ») պետական գրանցման համարը, նշում այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին, կանոնադրությունը,  սույն մասի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրի չներկայացումը Լիազոր մարմնի կողմից տրված համաձայնությունը չեղարկելու հիմք է:        

4) միաձուլման, միացման դեպքերում՝ ձեռք բերող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նշում այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին, կանոնադրությունը, բաժանիչ հաշվեկշիռը,         

5) սույն մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում ձեռք բերող իրավաբանական անձի. 

ա. հավաստումը հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման վերաբերյալ․          

բ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.         

գ. մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.  

դ. ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.        

ե. ֆինանսական առաջարկները և երաշխիքները, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.

զ. ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.»:,  

բ) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ  կետերը հանել,  քանի որ դրանց դրույթները ներառվել են նոր խմբագրությամբ ներկայացված 7-րդ հոդվածով լրացվող  2-րդ մասի «3), 4), և 5)» ենթակետերում:

8-րդ հոդվածում «թերությունները:» բառից հետո առաջարկում ենք լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.     

«Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական և լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո Լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին:»:    

Նախագծի 10-րդ հոդվածում «ապստամբության» բառից հետո առաջարկում ենք լրացնել «, ազգայնացման» բառը:        

10-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 11-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ.        

«Հոդված 11. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի» բառերը:»:         

Հոդված 12-րդ (լրամշակված Նախագծի 13-րդ հոդվածում) «արդյունքում.» բառից հետո լրացնել «բառերը:» բառը:

Հոդված 13-րդ (լրամշակված Նախագծի 14-րդ հոդվածով) լրացվող՝

 ա)   1-ին մասից հանել «զանգվածային» բառը,       

բ) 2-րդ մասում «այդ հանգամանքների» բառերից հետո լրացնել «և ընդերքօգտագործողի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների վերացման» բառերը, 

գ) 7-րդ մասում «թերությունները:» բառից հետո առաջարկում ենք լրացնել նոր նախադասություն, հետևյալ բովանդակությամբ՝        

«Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական և լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո Լիազոր մարմինը 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:»:         

14-րդ հոդվածից հետո Նախագիծն առաջարկում ենք լրացնել նոր՝ 15-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝  

«Հոդված 15. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի» բառերը»:»        

Նախագծի 17-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 19-րդ հոդված)

ա)  վերնագիրը հանել,    

բ)  2-րդ մասը լրացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.         

«2. Սույն օրենքի 14-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածով սահմանվող՝ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները  տարածվում են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ Սույն մասում նշված դեպքերում ընդերքօգտագործողները Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները  լիազոր մարմնին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի արդյունքում առաջացած հետևանքների հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար նախատեսված դիմումը և դրան կից  նյութերը ներկայացվում են Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:»,       

գ) 3-րդ մասը հանել, 4-րդ (լրամշակված 3-րդ) մասով լրացվող 2-րդ մասի «բ» ենթակետից հանել «պինդ» բառը:

 

Հարգանքով՝                                 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ