1. Օրենքի նախագծի Հոդված 1-ի 1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ՝ հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության, դաստիարակության եւ զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը.»։