ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-211-25.03.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար. 

Առաջարկում ենք՝       

1. Օրենքի նախագծի վերնագրից հանել «և լրացումներ» բառերը:

2. 1-ին հոդվածը շարադրել նոր  խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-րդ կետից, 9-րդ հոդվածի 2-րդ մասի 9.1-րդ կետից, 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերից և 146-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերից «թափուր» բառը հանել։»։ 

3. Օրենքի նախագծից հանել 2-5-րդ հոդվածները, ըստ այդմ հոդվածների համարակալումը վերանայվել է:       
                   

Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ