ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

         
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 12.04.2022թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Պ-180-02.03.2022,11.04.2022-ՖՎ-011/1) և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Պ-1801-02.03.2022,11.04.2022-ՖՎ-011/1) օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

I. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Վերնագրում «փոփոխություններ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «և լրացում» բառերը՝ նկատի ունենալով 3-րդ հոդվածով կատարվող լրացումը:

 2. 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող զ1) կետից առաջարկում ենք հանել «բանկային պրակտիկայում ընդունված» բառերը՝ նկատի ունենալով 3-րդ հոդվածով առաջարկվող լրացումը, համաձայն որի՝ օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:

3. 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող զ2) կետն անհրաժեշտ է վերանայել՝ նկատի ունենալով, որ ինկորպորացման արդյունքում կառաջա իմաստային անհամապատասխանություն, մասնավորապես՝ կարգավորումը կունենա հետևյալ բովանդակությունը՝  ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը` արգելվում է շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները, ինչպես նաև արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով:

Առաջարկում ենք զ2) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ2) չի կարող շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները, ինչպես նաև արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով.»։

4. 3-րդ հոդվածի «Սույն օրենքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Օրենքի» բառով:

5. 4-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:»:

II. «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Վերնագրում «փոփոխություններ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «և լրացում» բառերը՝ նկատի ունենալով 3-րդ հոդվածով կատարվող լրացումը:

2. 2-րդ հոդվածով առաջարկվում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն անկանխիկ եղանակով…: Կարգավորումն ունի խմբագրման կարիք, քանի որ անկանխիկ եղանակով կանխիկացման վերաբերյալ ձևակերպումն անհասկանալի է:

Առաջարկում ենք 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով:  Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ  եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:»։

3. 3-րդ հոդվածի «Սույն Օրենքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Օրենքի» բառով:

4. 4-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:»:      
           

         

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ