ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Նարիբեկյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջարկությունները և լրամշակված նախագիծը:

Առաջարկում ենք՝

1. Օրենքի նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով,

2. Օրենքի նախագիծը լրացնել 1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասում «կարգավորումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորման,» բառերը։»,   

3. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի՝» բառերը փոխարինել «Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի՝» բառերով,

4. Հոդված 1-ի 1-ին մասի 3-րդ կետի 3-րդ պարբերության մեջ «բորսայում,» բառերից հետո ավելացնել «և փոխառությունը ներգրավվում է փոխկապակցված չհամարվող փոխատուից,»

5. Հոդված 1-ի 1-ին մասի 3-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբակցությամբ՝

« - եթե փոխատու ֆինանսական կազմակերպությունը փոխկապակցված չէ փոխառուի հետ և փոխատու ֆինանսական կազմակերպությունը համարվում է ցուցակված Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսայում կամ փոխատուն ընդգրկված է Կառավարության սահմանած՝ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկում:»,

6. Նախագծում ուղղել հոդվածների համարակալումը:
      

 

                              Հարգանքով՝     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ