ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-260-11.05.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

1. Նախագծի վերնագրում «Պետական տուրքի մասին» բառերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված կարգավորման պահանջները, համաձայն որոնց՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջրկում ենք հանել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծում «Օրենք» բառն այլևս չի կիրառվում:

3. Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածի տեքստը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածը» բառով:

4. Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացված նախագծով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում կատարել երկու փոփոխություն՝ առաջարկում ենք հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու փոխարեն փոփոխություն կատարել հիշյալ կարգավորումներում:      

Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ