ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
 ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան, 
                                                                     
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-261-11.05.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝

1. 1-ին հոդվածում «թափոնների հեռացման վայրեր» պարբերության մեջ «հատուկ նախատեսված վայրեր բառերը փոխարինել «հատուկ հատկացված տեղեր բառերով, 

2.  2-րդ հոդվածով լրացվող «ը» կետի համարակալումը առաջարկում ենք շտկել, շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ժ» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«ժ աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.»․

2  լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ՝

«ժա) օրենքով նախատեսված այլ լիազորություններ։»

  1. 4-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» բառերը հանել:
    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝
  2. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը 1-ին հոդվածում ՝
      «Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-ին հոդվածում՝» բառերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝         
              «Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 43.1-ին հոդվածում՝»,
  3. 1-ին հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևալ բովանդակությամբ՝
    «4)      3-րդ մասի 3-րդ կետում «2-րդ բառերը փոխարինել «3-րդ  բառերով,»,
  4. 5-րդ կետը առաջարկում ենք հանել, ըստ այդմ համարակալումը փոխվել է:
  5. 2-րդ հոդվածում՝ «2191 թվերը փոխարինել «219․1 թվերով,
  6. 3-րդ հոդվածի 2-րդ մասում «43.1-ին հոդվածի 3-րդ,» բառերից հետո հանել «3.1-ին» բառերը,
  7. 6-րդ հոդվածում՝ «լրացվող 43.2-րդ» բառերը փոխարինել «օրենքի 5-րդ» բառերով:

Հարգանքով՝                            ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ