ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-217-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ 

1. Նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում անհրաժեշտ է հստակ նշել, թե «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, որ պարբերությունից հետո է նախատեսվում լրացնել Նախագծի հիշյալ հոդվածով նախատեսվող կարգավորումը: 

2. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող օրենքի 12.1-ին հոդվածի 4-րդ մասը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝  

4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:: 

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ 

1. Նախագծի հոդվածների մասերի և դրանց համապատասխան կետերի համարակալումն անհրաժեշտ է խմբագրել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: 

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.1-ին մասում «նախատեսված» բառից հետո առաջարկում ենք լրացնել «սահմանային» բառը՝ համապատասխանեցնելով Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրի բովանդակությանը: Հիշյալ դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից: Նույն դիտողության համատեքստում՝ անհրաժեշտ է խմբագրել նաև Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող 5-րդ մասը: 

3. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող կարգավորման ինկորպորացման արդյունքում բովանդակային անհամապատասխանությունից խուսափելու նպատակով՝ Նախագծի հիշյալ մասում ««Հսկիչ կետում» բառերը հանել» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Հսկիչ կետում ներմուծվող» բառերը փոխարինել «Ներմուծվող» բառով» բառերով: 

4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումն առաջարկում ենք վերանայել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում՝ անհրաժեշտ է բացառել «կամ» շաղկապի կիրառումը: 

5. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում կողմից կարգի սահմանումը բառերն առաջարկում ենք փոխարինել որոշման ընդունումը բառերով:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝        

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «օրենքում» և «Ավտոմոբիլային տրասնպորտի մասին» օրենքի 27-րդ հոդվածի» բառերը:  

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումն անհրաժեշտ է վերանայել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում՝ անհրաժեշտ է բացառել «կամ» շաղկապի կիրառումը, հստակ սահմանելով՝ պետական սահմանով` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացվում են սահմանապահ զորքերի զինծառայողների թե մաքսային մարմինների կողմից: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխվող օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝   

7. Սահմանային վերահսկողության եւ մաքսային հսկողության աշխատանքները կարող են կազմակերպվել համատեղ: Սույն մասով նախատեսված աշխատանքների համատեղ կազմակերպմանն առնչվող առանձին հարցերը կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:            

3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝          

2. Պետական սահմանի անցման կետերում մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված այլ պետական մարմինների տեղակայման կարգ, ժամկետներ եւ առանձին դեպքեր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանումը իր իրավասության սահմաններում վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը::

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝  

1. «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հիշյալ օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից: 16.12.21 ՀՕ-413-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 6-ից: Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-ին  հոդվածի 1-ին մասի պահանջներից, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե այլևս նպատակահարմար չէ ընդունված, սակայն դեռևս ուժի մեջ չմտած ակտի կիրառումը՝ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծն անհրաժեշտ է խմբագրել և վերաշարադրել՝ ուժը կորցրած ճանաչելու փոխարեն՝ չեղյալ ճանաչելով ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը:             
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     

1. Նախագծի հոդվածների մասերի համարակալումն առաջարկում ենք խմբագրել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով:      

2. Նախագծի 1-ին հոդվածով օրենքի 15-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասում առաջարկում ենք իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը բառերը փոխարինել իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել  Կառավարության որոշմամբ բառերով:      

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝        

1. Նախագծում «կարող է» հայեցողական ձևակերպման կիրառումը բացառելու նպատակով՝ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 9.1-ին հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել  Կառավարության որոշմամբ::   

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     

1. Նախագծում «կարող է» հայեցողական ձևակերպման կիրառումը բացառելու նպատալով՝ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 7-րդ մասն անհրաժեշտ է շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել  Կառավարության որոշմամբ։»:   
                  
Նախագծերի փաթեթով պետական սահմանի անցման կետերում սահմանային հսկողությունն իրականացվելու է նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից, հետևաբար առաջարկում ենք համապատասխան փոփոխություն և լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝  նախատեսելով, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինները քննում են օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախատումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում: Ըստ այդմ նախագծերի փաթեթը առաջարկում ենք լրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով:        
                  
Հարգանքով՝  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ