ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Նարիբեկյան


Ձեզ ենք ներկայացնում 2022-06-09  01/05.7/18376-2022 գրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-297-09.06.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Հայաստանի  Հանրապետության  ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

Կառավարության կողմից ընդունված 2022 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 943-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2003 թվականի N 218-Ն որոշման 3-րդ հավելվածի լրացմանը համապատասխանեցնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով նախագծի 19-րդ հոդվածով շարադրվող Օրենսգրքի 33.1-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման վրա ջրօգտագործման թույլտվություններում կարող են կատարվել ջրօգտագործման թույլտվության պայմանների բովանդակային (այդ թվում՝ ջրառի ծավալների մասով) փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկումներ։»։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 3-րդ հոդվածով  շարադրվող Օրենսգրքի 63.2-րդ հոդվածի  5-րդ կետի «ջրթափի» բառն առաջարկում ենք փոխարինել «ջրահեռացման» բառով։

       
                                
                    

Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ