ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

                                                  

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի (Կ-250-29.04.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկները, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները.

1) Նախագծին կից ներկայացված հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) 8-րդ կետում «հունվարի 1-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հունվարի 20-ի» բառերով՝ նկատի ունենալով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-30-Ն օրենքի վավերապայմանները:

2) Առաջարկում ենք Հաշվետվության 13, 14 և 17-րդ կետերի վերնագրերը հանել՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի    14-րդ հոդվածի կարգավորումների: Հաշվետվության 15-րդ կետում  «կատարողականը» բառից հետո լրացնել  «հետևյալն է.» բառերով, իսկ 16-րդ կետում «գործընթացը» բառից հետո լրացնել «հետևյալն է.» բառերով:

 

Հարգանքով՝      ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ