ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Նարիբեկյան    
                                                                                         
          Ձեզ ենք ներկայացնում 2022-06-10 01/05.7/18753-2022 գրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-299-13.06.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                 
          «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենք՝    
          1.        Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով:               
          2.       Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված գործառույթը նախատեսվել է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի համար: Սակայն ներկայումս հաշվի առնելով հանրային ֆինանսների օպտիմալացման կարևորությունը՝ քննարկվում է այդ գործառույթի իրականացումը կազմակերպել այլընտրանքային եղանակներով, օրինակ՝ արտապատվիրակման կամ արդեն իսկ գոյություն ունեցող այլ կառույցների միջոցով:    
          Ուստի առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր 2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.     
           «Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.   
            3. Ազգային պահուստում արժեքների հաշվեգրումն իրականացվում է կառավարության որոշումներով՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը` պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ: Գանձարանն իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և կառավարության հանձնարարությամբ` դրանց ցուցադրումը: Ազգային պահուստում հաշվառման են ենթակա նաև պետական և համայնքային թանգարաններում և մշակութային կազմակերպություններում, արխիվներում գտնվող թանկարժեք մետաղները, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը:»:      
          3. Վերանայել նախագծի համարակալումը:             
          «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկներ չկան: 
                   
                   
          Հարգանքով՝                              ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ