ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան    
                                                                     
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-264-17.05.2022,21.06.2022-ՄԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                             

«Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝        

1. 5-րդ հոդվածով՝ Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 14-րդ մասի 4-րդ կետից հանել «, եթե դադարել են նրանց միջև աշխատանքային կամ այլ հարաբերությունները» բառերը,

2.  5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 19-րդ մասում «մինչև» բառը փոխարինել «համապատասխանաբար մինչև արձակուրդից կամ գործուղումից վերադառնալը կամ» բառերով: 

3. Նախագծի 14-րդ հոդվածով՝ Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 15-րդ հոդվածի   1-ին մասի 2-րդ նախադասության մեջ «պալատի սահմանած» բառերը խմբագրել «պալատի խորհրդի սահմանած» բառերով:   

4. 17-րդ հոդվածով՝ Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «համապատասխան» բառը,     

5. 17-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 17-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում «մարմիններում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաշտարարի մասնակցությամբ իրականացվող հաշտարարական գործընթացում» բառերը: 

 6. Նախագծի 23-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 38-րդ հոդվածի 2-րդ մասում «միջոցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի 13-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը, իսկ 4-րդ մասից հանել կրկնվող «հոդվածի» բառը:        

7. Նախագծի 24-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ գլխի 39-րդ հոդվածի 1-ին մասում «կարգապահական» բառից հետո լրացնել «, Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով» բառերը, իսկ 6-րդ գլխի 39.10-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «մտնելուց հետո» բառերը փոխարինել «մտնելու» բառով:         

8. Նախագծի 32-րդ հոդվածով Օրենքի 45.1-րդ հոդվածը լրացնել  նոր՝ 5-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ,        

«5. Սույն օրենքով նախատեսված ուսուցման ծրագրեր իրականացնելիս «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները փաստաբանական ակադեմիայի վրա չեն տարածվում: Սույն գլխում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նույն հասկացությունների կիրառության իմաստով և նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:       

Ըստ այդմ հոդվածների հետագա համարակալումը փոխվել է:    

9. 35-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 45.4-րդ հոդվածի 13-րդ մասի 4-րդ կետից հանել «, եթե դադարել են նրանց միջև աշխատանքային կամ այլ հարաբերությունները»:   

10. Նախագծի 41-րդ հոդվածի 5-րդ մասում «անդամների» բառից հետո լրացնել «լիազորությունները» բառը:

     Հարգանքով՝                                  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ