ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,  

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-348-27.07.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                             

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետում լրացվող նոր նախադասության վերջին «:» կետադրական նշանն առաջարկում ենք փոխարինել «.» կետադրական նշանով:          

 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետում լրացվող նոր նախադասության մեջ «գծի» բառն առաջարկում ենք փոխարինել «գծային» բառով:

3. Առաջարկում ենք պահպանել դասական թվականների գրելաձևի կանոնները և «5.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «5.1-ին» ձևակերպմամբ:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը:

«Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

1.Առաջարկում ենք 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը:   

      Հարգանքով՝                  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ