ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,                                                         
         Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 5-ին  առաջին ընթերցմամբ ընդունված  ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-354-16.08.2022-ԱՍ-011/1)

 վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.

  1. Նախագծի վերնագրում և 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
  2. Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.1-ին գլխի վերնագրից հանել «(ՏՐՎՈՒՄ Է 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂԻՆ)» ձևակերպումը։
  3. Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասում «խնամքի արձակուրդ» հասկացության ամբողջական տարբերակը կիրառելուց հետո կրճատ տարբերակ սահմանելու փոխարեն՝ առաջարկում ենք այն կատարել Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում, քանի որ եզրույթը Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.1-ին գլխում առաջին անգամ այդ հոդվածում է կիրառվում:
  4. Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 14-16-րդ մասերում անհրաժեշտ է հստակեցնել խնամքի նպաստի չափի ինքնաշխատ փոփոխման դեպքերը։
  5. Նախագծի 5-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.1-ին գլխի 28.4-րդ հոդվածի 18-րդ մասի 1-ին կետում հղում է կատարված օրենքի 28.1-ին հոդվածին, որը սահմանում է խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը, այսինքն՝ որևէ պայման չի պարունակում: Նաև Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 7-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել, որի մեջ ներառված է օրենքի 28.1-ին հոդվածը: Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք ուղղել համապատասխան հղումը:

         

Հարգանքով՝    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ