ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-357-22.08.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

1«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկում ենք՝

1.1-ին հոդվածում՝

ա)  «Վարչական» բառը փոխարինել «վարչական» բառով,

բ) 1-ին հոդվածով լրացվող 1-ին կետից հետո կետերի համարակալումը փոխել՝ դարձնելով 1-ին կետի ենթակետեր՝ «2.» և «3.» թվերը համապատասխանաբար դարձնելով՝ «1)» և «2)» ենթակետեր,

գ) «2»-րդ խմբագրված «1»-ին ենթակետում «հանել» բառի փոխարեն լրացնել «ճանաչել ուժը կորցրած» բառերը,

դ) «3»-րդ խմբագրված «2»-րդ ենթակետում «պարբերություն» բառի փոխարեն լրացնել «պարբերությամբ» բառը:

2.4-րդ հոդվածում՝
ա)  առաջարկում ենք լրացնել նոր 1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.      
«1. 1-ին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ        
խմբագրությամբ․  
«Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա այն ենթակա է առգրավման:»:»       
Ըստ այդմ մասերի համարակալումը փոխվել է:       
բ) 1-ին լրամշակված 2-րդ մասում՝ «Վարչական իրավախախտում» բառերից հետո՝ «հանդիսացող» բառի փոխարեն լրացնել «կատարելու» բառը, միևնույն ժամանակ «162-րդ» բառերից հետո գրված «հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերի փոխարեն լրացնել «հոդվածով» բառը,     
գ) 1-ին՝ լրամշակված 2-րդ մասից հետո լրացնել նոր՝ «3.»-րդ և «4.» -րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.        
«3. «3-րդ պարբերությունում «իրավախախտում հանդիսացող» բառերը փոխարինել «իրավախախտում կատարելու» բառերով։    
4. վերջին պարբերությունից հետո լրացնել նոր՝ 14-րդ պարբերություն. 
«տեղական ինքնակառավարման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում։»։»
II. Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով լրացվող նոր «14»-րդ կետի առաջին նախադասությունը առաջարկում ենք խմբագրել հետևյալ  խմբագրությամբ՝        
««14) Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի դեպքում իրականացնում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում:»:»      
                  
                            

          Հարգանքով՝                              ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ