ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

       Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-359-22.08.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                        
          «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝              
          1. Նախագծի 1-ին հոդվածի՝ «Կառուցապատողները պարտավոր են»  բառերն  առաջարկում ենք փոխարինել «4-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասի» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը:  
          2. Առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր 2-րդ հոդվածով, հետևյալ բովանդակությամբ` հիմք ընդունելով Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջը.

«Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասը  լրացնել 27-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

27) հաստատում է կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները:»:

 

Հարգանքով՝       ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ