ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Նարիբեկյան  
                  
          Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-319-28.06.2022, 06.09.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
          Օրենքի նախագծի  ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու ընդունել այլ ենթաօրենսդրական ակտեր, ուստի անհրաժեշտ է նախագծի անցումային դրույթներում նախատեսել դրանցում նախատեսված մարմինների կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջներից:      
           Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է սահմանել նոր հոդված, որում համապատասխան մարմնի կողմից ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետ կսահմանվի՝ վեց ամիս տևողությամբ:
         

 Հարգանքով՝                      ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ