ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,          

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-316-27.06.2022,08.09.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:    

1.Հաշվի առնելով, որ նախագծով փոփոխություն է կատարվում ՀՀ հարկային օրենսգրքի երկու հոդվածներում՝ առաջարկում ենք նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով:     

2.Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները, նախագծի 1-ին հոդվածի «հոկտեմբերի 4-ի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
                  
                                     
                   Հարգանքով՝                           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ