ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-383-04.10.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

1. Նախագծի 2-րդ հոդվածում «ցանկացած փոփոխության դեպքում՝» բառերի փոխարեն առաջարկում ենք լրացնել «հետևյալ փոփոխությունները՝» բառերը:

2. 3-րդ հոդվածը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.  
«Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ   
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:»      
         

                             

               Հարգանքով՝                                            ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ