ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

  Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփո-խություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-388-04.10.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծ, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-388-04.10.2022-ՏՏԳՇ-011/1)  վերաբերյալ  առաջարկում ենք հետևյալը՝

  1. Նախագծի 1-ին հոդվածում օրենքի անվանումից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը,
  2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «նոր խմբագրությամբ շարադրվող» բառերը շարադրել «8-րդ հոդվածի» բառերից հետո,
  3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով,
  4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «երեք ամիս» բառերը փոխարինել «վեց ամիս» բառերով:

 

Հարգանքով՝             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ