ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

  Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2023 թվականի հունվարի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-423-04.11.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                           
          Առաջարկում ենք՝                      
          1. Նախագծի 1-ին հոդվածում՝    
          1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել «վերաբերյալ» բառից հետո՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությամբ, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»,     
          2) «96.1-րդ» ձևակերպումը փոխարինել «96.1-ին» ձևակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձևն ապահովելու նպատակով,     
          3) հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 96.1-ին հոդվածի վերնագրում և հոդվածում «կամ տեխնիկական անվտանգության կանոնները» բառերը լրացվում են առանց որևէ փոփոխության ենթարկվելու՝ հոդվածից հանել «համապատասխան հոլովաձևերով» բառերը:         
          2. Նախագծի 3-րդ հոդվածում «թիվը» բառից հետո լրացնել «և կետադրական նշանը» բառերը:

Հարգանքով՝           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ