ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-378-26.09.2022,07.11.2022-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

                                                
 «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող կանխիկ եղանակով վճարման հնարավորություն տալ, եթե գյուղերում ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնության գումարը նշանակվել է  մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ նշված բնակավայրերում անկանխիկ վճարման համակարգ ներդնելու ժամկետը սահմանել  2023 թվականի  հունվարի 1-ը։

Հաշվի առնելով օրենքի ընդունման հնարավոր ժամկետները և օրենքի կիրարկումն ապահովող  ենթաօրենսդրական իրավական ակտի մշակման համար իրատեսական ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը, լրամշակված նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվում է երկարաձգել վերոնշյալ ժամկետները և Օրենքի 39-րդ հոդվածի նոր լրացվող՝         
1. 14-րդ մասի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.        
«1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը,».

2.16-րդ մասի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.        
«1) քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից,»։ 

2. Նախագծի 9-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսվող կարգավորումներն առաջարկվում է միավորել եզրափակիչ մաս և անցումային դրույթներ վերտառությամբ 9-րդ հոդվածում՝ առանձին մասերի տեսքով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝  նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են` նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները, գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ):  

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝   
1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հաշվի առնելով, առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերը։ 

2.  Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումներն առաջարկվում է միավորել եզրափակիչ մաս և անցումային դրույթներ վերտառությամբ մեկ հոդվածում՝ առանձին մասերի տեսքով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝  նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են` նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները, գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ):  
         

 

Հարգանքով՝                                           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ