ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

                                                           
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,  «Սերմերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-385-04.10.2022,11.11.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                          
1. «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքի նախագծում՝      ա) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «անբջիջ» բառի փոխարեն առաջարկում ենք լրացնել «ոչ բջջային» բառերը: 
բ) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «մարդու» բառից հետո հանել «կյանքի ու» բառերը,      
գ) 4-րդ հոդվածի վերնագրում՝ «խնդիրները» բառի փոխարեն լրացնել «խնդիրը» բառը,         
դ) 6-րդ հոդվածի վերնագրից հանել «(մոնիթորինգ)» բառը,        
ե) 7-րդ և 8-րդ հոդվածների 1-ին մասերում՝ «լիազորությունն» բառը փոխարինել «լիազորություններն» բառով:    
Միևնույն ժամանակ 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5-րդ, իսկ 8-րդ հոդվածի 1-ին մասը նոր 6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.     
«սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»     
զ) 9-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամ՝       
«Հոդված 9. ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հասարակության իրազեկումը»,
է) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝     
«Հոդված 11. Անցումային դրույթներ    
1․ Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված՝ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ի գործածման պահանջների մասին, լաբորատոր փորձաքննության  ենթակա բույսերի տեսակների ցանկը, գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշների  և ստացվող նմուշների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների ավարտից հետո ոչնչացման մասին, 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԳՁՕ-ների գործածության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը, մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջների սահմանումը, բացառապես գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգի սահմանումը, մեկուսացված համակարգերում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումները ընդունվում է օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։        

2․ Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները,  մշտադիտարկման իրականացման նպատակով հաստատվող ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի հաստատումը, փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանող իրավական ակտն   ընդունվում է լիազոր մարմնի կողմից՝ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։»:     
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «հոլովաձևերով» բառից հետո լրացնել ««քննում են» բառերը փոխարինել «քննում է» բառերով,»» բառերը:      
3. «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,        
4. «Սերմերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,       
Միևնույն ժամանակ 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասում «պահպանման» բառից հետո լրացնել  «տնօրինման,» բառը:      
5.  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը, միևնույն ժամանակ «խմբագրել հետևյալ կերպ» բառերի փոխարեն լարցնել «շարադրել հետևյալ խմբագրությամբ» բառերը:        
6. «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:         
                  
                  
                            

Հարգանքով՝                                       ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ