ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

   Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-428-14.11.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:   

               
«Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Առաջարկում ենք նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում «5.1)» գրելաձևը փոխարինել «5.1-ին» գրելաձևով։  
2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:       
3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.   
«2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։»:    


Առեվտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածը լրացնել թ) ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածը։ Հետևապես նախագծի 1-ին հոդվածում «թ)» գրելաձևը փոխարինել «ժ)» գրելաձևով:    
2. Առաջարկվում է Նախագծի 2-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:       
3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

Հարգանքով՝               /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ